Քաղավիացիա. Երևան-Ղրիմ չվերթների հայտ չենք ստացել

Քաղավիացիա. Երևան-Ղրիմ չվերթների հայտ չենք ստացել

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն Երևան-Սիմֆերոպոլ (Ղրիմ) չվերթներ իրականացնելու հայտ չի ստացել, PanARMENIAN.Net ին ասացին կառույցի մամուլի ծառայությունից:

Հունվարի 10-ին ռուսական ու հայկական մի շարք ԶԼՄ-ներ տեղեկություն էին տարածում, թե 2020-ից Երևան-Սիմֆերոպոլ ուղղությամբ ուղիղ չվերթներ են նախատեսվում:

Նշվում էր, որ Իկար ավիաընկերությունն արդեն ստացել է թռիչքներ իրականացնելու թույլտվություն, այժմ դրանց հաճախականությունն է հստակեցվում: Ըստ լուրի՝ մարտից Սիմֆերոպոլ-Երևան ուղղությամբ պլանավորվում է շաբաթական 2 թռիչք, ըստ անհրաժեշտության կարող է մինչև 7 թռիչք: Սակայն Ղրիմը՝ 2014-ին Ուկրաինայում իրադարձություններից հետո, Մոսկվայի որոշմամբ, միացվել էր ՌԴ-ին, այնինչ Ուկրաինան համարում է թերակղզին բռնազավթված տարածք։ Որևէ միջազգային ուղղությամբ չվերթ Ղրիմից ու դեպի Ղրիմ չի իրականացվում։

Նմանատիպ տեղեկություն էր շրջանառվում նաև դեկտեմբերի 18-ին, այդ ժամանակ ևս ՀՀ Քաղավիացիայում նշել էին, որ չվերթներ իրականացնելու հայտ չի եղել, հետևաբար չկան նաև այդ ուղղությամբ քննարկումներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---