Beeline-ում ուզում են բաժնետոմսերը Ucom-ին վաճառել![]() 10 հունվարի 2020 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Beeline ապրանքանիշի ներքո ներկայացող «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ իր բաժնետոմսերը Ucom շարժական կապի օպերատորին վաճառելու համար թույլտվություն ստանալու հարցով: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը: Նրա խոսքով՝ Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքի համաձայն, կարգավորող մարմինը պետք է համաձայնություն տա գործարքին: Նույն օրենքով սահմանվում են նաև, թե կարգավորող մարմինը որ դեպքում կարող է գործարքը մերժել: Լիանա Ազիզյանի խոսքով՝ դիմումի քննարկումն ընթացքի մեջ է, բայց որոշման հրապարակման հստակ ժամկետներ նախանշված չեն: Ucom-ն ու Beeline-ը բջջային կապի հայկական 3 օպերատորներից 2-ն են, այսպիսով՝ նրանց միավորմամբ երկրում կմնա բջջային կապի 2 օպերատոր։ Ընկերությունները նաև հիմնական խաղացողներ են ֆիքսված ինտերնետի ու հեռախոսակապի ծառայությունների շուկաներում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |