Բիչախչյան. Փաստաթղթղերի պատճենները մի տրամադրեք՝ խարդախության զոհ կդառնաք![]() 10 հունվարի 2020 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Ոոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը կոչ է արել քաղաքացիներին խարդախության զոհ չդառնալու համար ոչ իրավասու անձանց, այդ թվում՝ սոցցանցերի միջոցով փաստաթղթղերի պատճեններ չտրամադրել: Ֆեյսբուքյան իր էջում նա այդպիսի մի դեպք ներկայացրել: «Ինձ դիմել է քաղաքացի, ով ներկայացրել է մի միջադեպ, որի պատճառով շատ անձինք միամտության արդյունքում կարող են խարդախության զոհ դառնալ։ Սոցիալական ցանցով ինչ որ անհայտ անձ (որը հետագայում է պարզվել) հանդես գալով ԱՄՆ բնակվող իր ընկերոջ տվյալներով, խնդրել է ուղարկել անձնագրի պատճենը, հաշվառման էջով, իբր բանկով գումար ուղարկելու նպատակով, որպեսզի փոխանցի բանակում ծառայող իր որդուն։ Անձնագրի պատճենը պահանջող անձը խնդրել է այն լուսանկարել նաև այնպես, որ անձնագրի տերը նույնպես երևա պատկերում, փաստաթուղթը ձեռքին պահած։ Այնուհետև լուսանկարները ստացած, որպես ընկեր ներկայացած անձը ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան էջը»,- ասվում է գրառման մեջ։ Ոստիկանությունից ևս մեկ անգամ խնդրել են անհատական տվյալների, այդ թվում՝ փաստաթղթղերի պատճենների տրամադրման հարցում ուշադիր լինել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |