Նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել![]() 10 հունվարի 2020 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Փողերի լվացմանն օժանդակելու մեջ մեղադրվող ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ-ի Ալիկ» մականունով հայտնի Ալեքսան Պետրոսյանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, հայտնում է Factor.am-ը՝ փաստաբան Միհրան Պողոսյանին հղումով: «Ճիշտ է՝ պաշտպանության կողմը համաձայն չէ նաև այս որոշման հետ, քանի որ խափանման միջոցն առհասարակ պետք է վերացվեր, բայց այնուամենայնիվ պետք է փաստենք, որ դատարանը որոշակիորեն օբյեկտիվ գտնվեց անձին արգելանքի տակ պահելու հարցը լուծելիս»,-գրել է փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում։ Պետրոսյանը մեղադրվում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին փողերի լվացման հարցում օժանդակելու մեջ: Կալանքի քննարկման դատական նիստի ընթացքում պաշտպան Միհրան Պողոսյանը ներկայացրել էր նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն` նշելով, որ Պետրոսյանի հարազատները պատրաստ են դատարանի դեպոզիտ հաշվին 20 մլն դրամ գումար փոխանցել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |