Վրաստանի էկոնոմիկայի նախարար. ՀՆԱ-ով Հայաստանի՝ Վրաստանից անցնելու մասին գնահատականը սխալ է10 հունվարի 2020 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ-ն առաջ է անցել Վրաստանից 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով: Նա հայտարարել է, որ դա սխալ գնահատական է: «Սա սխալ գնահատական է, քանի որ հաշվի չեն առնվել տարրական մեթոդաբանական հարցեր: Ընդհանուր առմամբ, երբ որևէ քաղաքական գործիչ կամ վերլուծաբան նմանատիպ ցուցանիշներով հաղթելուն կձգտի և կսկսի Վրաստանը համեմատել տարածաշրջանի այլ երկրների հետ՝ կոչ եմ անում նրանց նախ ծանոթանալ տարրական մեթոդոլոգիային»,- ասել է վրացի նախարարը, մեջբերում է Aliq.ge-ն: Նա հավելել է, որ Վրաստանի վիճակագրական ծառայությունը 2019-ի նոյեմբերից ՀՆԱ-ի հաշվարկման նոր մեթոդ է ներմուծել, որը դեռևս արտացոլված չէ միջազգային ֆինանսական հաստատությունների, այդ թվում` Արժույթի միջազգային հիմնադրամի ամփոփման մեջ: «Մեր տարածաշրջանի երկրները՝ Ադրբեջանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան նույնպես կատարել են իրենց ՀՆԱ-ի վերահաշվարկը նոր մեթոդաբանությամբ, սակայն դա եղել է ավելի շուտ, հետևաբար նրանց տվյալներն արդեն արտացոլվել են ԱՄՀ-ի տվյալներում: Հավատացեք, որ տնտեսական այս բարձր աճի պայմաններում, մեր գնահատմամբ, ՀՆԱ-ն մեկ շնչին Վրաստանում կհասնի $4700-ի: Հետևաբար, ԱՄՀ-ի հաջորդ ամփոփման մեջ այս ամենը կարտացոլվի»,- հայտարարել է վրացի նախարարը: Հունվարի 6-ին Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով 2019-ի արդյունքներով առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020-ին կանցնի նաև Ադրբեջանից՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը: ԱՄՀ տվյալներով՝ 2019-ի ընթացիկ գներով (նոմինալ) Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է $4527, իսկ Վրաստանի ՀՆԱ-ն՝ $4289: 2019-ի նոյեմբերի 15-ին Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայությունը սկսել է ՀՆԱ-ի հաշվարկման նոր մեթոդաբանության՝ SNA 2008-ի ներմուծումը: Մինչ այդ Վրաստանի ՀՆԱ-ն հաշվարկվում էր SNA 1993-ի մեթոդոլոգիայով: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |