Աղբյուր. Ուկրաինական ինքնաթիռը կործանվել է Իրանի արձակված 2 «Տոր» ԶՀՀ-ի հարվածից

Աղբյուր. Ուկրաինական ինքնաթիռը կործանվել է Իրանի արձակված 2 «Տոր» ԶՀՀ-ի հարվածից

PanARMENIAN.Net - Իրանում ուկրաինական ինքնաթիռը կործանվել է իրանական հրթիռի հարվածից, հայտնում է «Կոմերսանտը»՝ CNN-ի և ABC-ի աղբյուրներին հղումով:

Ըստ աղբյուրի՝ երկու հրթիռն էլ արձակվել են «Տոր» զենիթահրթիռային համակարգից: Բացի այդ, ԱՄՆ հետախուզությունը վստահ է, որ Իրանը ռադարներով հետևել է ուկրաինական Boeing-ին և թիրախավորել:

Ըստ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ ԱՄՆ արբանյակներն ինքնաթիռին մոտեցող հրթիռների ջերմային 2 հետք են նկատել:

Հունվարի 8-ին Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական Boeing 737-ը կործանվել է: Ինքնաթիռում 176 մարդ էր եղել, բոլորը զոհվել էին:

Հունվարի 9-ին սոցցանցերում տարածված լուսանկարների հիման վրա վարկած տարածվեց, որ այն կործանվել է «Տոր» ԶՀՀ հարվածից: Ինքնաթիռի կործանման պաշտոնական վարկած առայժմ չի ներկայացվել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկրի համար գերակա հարց է Իրանում բոինգի կործանման պատճառները պարզելը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---