«Լիդիանը» հանվել է Տորոնտոյի ֆոնդային բորսայի ցուցակներից![]() 10 հունվարի 2020 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Տորոնտոյի ֆոնդային բորսան հունվարի 7-ին որոշել է փետրվարի 5-ից հեռացնել «Լիդիան» ընկերությանը (Lydian International Limited) բորսայի ցուցակներից, հայտնում է Panorama.am-ը: Ըստ բորսայի կայքի, նման որոշման պատճառը ցուցակագրման պահանջներին շարունակաբար չհամապատասխանությունն է։ Ընկերության արժեթղթերի վաճառքը նույնպես կասեցվել է: 2018-ի կեսից «Լիդիան Արմենիայի» կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ բնապահպանական և քաղաքացիական շրջանակները շարունակում են արգելափակած պահել դեպի լեռ տանող ճանապարհները: Կոմիտեի վարույթում գտնվող քրգործով նշանակված փորձաքննության համար ՀՀ կառավարությունը պայմանագիր էր կնքել Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով $396,900։ Նոյեմբերին ՀՀ վարչական դատարանն Ամուլսարի ծրագրի 2016թ. ապրիլի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի դեմ ներկայացված հայցադիմումը մերժել է: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |