Մոսկվան կշարունակի փորձել համոզել Երևանին դեպի Ղրիմ ուղիղ չվերթներ արտոնել

Մոսկվան կշարունակի փորձել համոզել Երևանին դեպի Ղրիմ ուղիղ չվերթներ արտոնել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը երկրի արտաքին գործերի նախարարությանը խնդրել է դիտարկել Սիմֆերոպոլ-Երևան ավիաչվերթներ իրականացնելու հարցը:

Այս մասին հայտարարվել է տրանսպորտի նախարարության ասուլիսի ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նախարարությունը Ռուսաստանի ԱԳՆ-ից դրական որոշում ստանալուց հետո Հայաստանին նոտա կուղղի՝ չվերթներ իրականացնելու հարցով:

Ավելի վաղ հունվարի 10-ին Ղրիմի խորհրդարանի՝ զբոսաշրջության, առողջարանների և սպորտի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակը հայտարարել էր, որ Սիմֆերոպոլի և Երևանի միջև ավիաչվերթներ են սպասվում 2020 թվականի ամռանը: Միևնույն ժամանակ, Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարել են, որ Սիմֆերոպոլ-Երևան թռիչքների գործարկման հայտ Հայաստանը չի ստացել:

Ղրիմը՝ 2014-ին Ուկրաինայում իրադարձություններից հետո, Մոսկվայի որոշմամբ, միացվել էր ՌԴ-ին, այնինչ Ուկրաինան համարում է թերակղզին բռնազավթված տարածք։ Որևէ միջազգային ուղղությամբ չվերթ Ղրիմից ու դեպի Ղրիմ չի իրականացվում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---