#գործկա․ ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում![]() 10 հունվարի 2020 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունում թափուր աշխատատեղեր կան՝ Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում իրականացվում է հաստիքների համալրման գործընթաց: Ինչպես հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը, պահանջվում են հետևյալ ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետներ՝ • Էներգետիկա և միջուկային անվտանգություն, • Գյուղատնտեսություն և սննդի անվտանգություն, • Պետական գնումներ, • Առողջապահություն, սոցիալական ապահովություն, բնապահպանություն, քաղաքաշինություն և տարածքային կառավարում, • Ֆինանսա-տնտեսական, հաշվապահական հաշվառում և աուդիտ, • Հարկային և մաքսային, • Տնտեսական անվտանգություն: Օպերատիվ աշխատակիցների համար նախատեսված հաստիքները համալրելու համար կարող է դիմել մինչև 30 տարեկան ՀՀ այն քաղաքացին, ով՝ 1. Ունի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան: 2. Անցել է պարտադիր զինծառայություն՝ բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և բուհ ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինպատրաստություն և հանձնել սահմանված քննություններ, ինչպես նաև` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածում նշված և պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում գրանցված անձանց: 3. Տիրապետում է հայերենի։ 4. Ֆիզիկական պատրաստականությամբ, մասնագիտական որակներով, առողջական վիճակով, բարոյական հատկանիշներով համապատասխանում է ազգային անվտանգության ծառայողին ներկայացվող պահանջներին: Ազգային անվտանգության մարմինների առանձին պաշտոններում ծառայության անցնելու համար լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ բացառիկ դեպքերում կարող են ծառայության ընդունվել 30-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ: ԱԱԾ-ում աշխատանքի չի կարող ընդունվել այն քաղաքացին, ով՝ 1. Դատական կարգով ճանաչվել է անմեղսունակ: 2. Դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից: 3. Դատապարտվել է հանցագործություն կատարելու համար: 4. Չի համապատասխանում «Ազգային անվտանգության մարմիններում ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին կամ ում նկատմամբ իրականացվում է քրհետապնդում: Թափուր հաստիքները համալրելու համար թեկնածուները կարող են ներկայացնել դիմում ԱԱԾ։ Մանրամասների համար կարելի է զանգահարել 015562735, 010589089 հեռախոսահամարներով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |