Անկարան կարող է դեսպան գործուղել Երեւան պատմաբաննեի հանձնաժողով ստեղծելու համաձայնության դիմա՞ց24 նոյեմբերի 2008 - 16:43 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Ալի Բաբաջանի հանդիպմանը Ստամբուլում 5 հարց է քննարկվելու` 1915թ. իրադարձությունների ուսումնասիրման վերաբերյալ համատեղ հանձնաժողովի ստեղծումը, Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման ժամկետները, հայ-թուրքական սահմանի բացումը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքիա կատարելիք այցի նախապատրաստումը եւ Սեւ ծովում անվտանգության եւ կայունության պլատֆորմը»,-գրում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը: Ըստ հրատարակության, Ալի Բաբաջանը մասնավոր ճաշ կտա Է.Նալբանդյանի պատվին: Հաղորդվում է նաեւ, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը կառաջարկի Հայաստանում Թուրքիայի դեսպան գործուղել Երեւան առանց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու: Ի պատասխան Հայաստանը պետք է համաձայնվի 1915թ. իրադարձությունների ուսումնասիրման վերաբերյալ համատեղ հանձնաժողով ստեղծելուն: Հայոց ցեղասպանության հարցը չի քննարկվի: Է.Նալբանդյանը գտնվում է Ստամբուլում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության քարտուղարության նիստին: Հոկտեմբերի 23-ից Հայաստանը նախագահում է ՍԾՏՀ-ում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |