Հունվարի 11-ին Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Երկրորդի գահակալությունն է

Հունվարի 11-ին Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Երկրորդի գահակալությունն է

PanARMENIAN.Net - Հունվարի 11-ին կկայանա Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Երկրորդի գահակալությունը, տեղեկացնում է Regionmonitor.com-ը։

Արարողությանը կմասնակցեն Հայ առաքելական եկեղեցու մյուս նվիրապետական աթոռների՝ Ամենայն Հայոց կաթողիկոսության, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Երուսաղեմի հայոց պատրիարքության ներկայացուցիչները:

Սպասվում է, որ արարողությանը ներկա կլինեն նաև կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը, ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը, ինչպես նաև այլ հարանվանությունների ներկայացուցիչներ:

Գահակալության արարողությունը կկայանա Պոլսի հայոց պատրիարքության աթոռանիստ Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Հավանաբար, արարողությունից հետո Սահակ Երկրորդ պատրիարքին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից կտրվի արքության պատիվ:

Սահակ եպս․ Մաշալյանը Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք էր ընտրվել դեկտեմբերի 11-ին՝ ստանալով 102 ձայն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---