WP. ԱՄՆ-ն Սոլեյմանիի սպանության օրը փորձել է վերացնել Իրանի ևս մեկ հրամանատարի![]() 11 հունվարի 2020 - 13:39 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ զինվորականներն իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության օրը փորձել են վերացնել այդ երկրի ևս մեկ հրամանատարի՝ Եմենում։ Այդ մասին հայտնում է The Washington Post-ը՝ ԱՄՆ մի շարք պաշտոնյաներին հղումով, որոնց անունները չեն հրապարակվում։ Հարցին կրազեկ ԱՄՆ 4 պաշտոնյայի խոսքով` Եմենում գործող իրանական էլիտային «Ալ Կուդս» ուժերի առանցքային հրամանատար և ֆինանսական հարցերի մասնագետ Աբդուլլահ Ռեզա Շահլաիին ուղղված հարվածը նրա մահվան չի հանգեցրել, մեջբերում է Ինտերֆաքսը։ Ըստ աղբյուրի` այդ գործողությունը գաղտնի է պահվում, սակայն, ինչպես խոստովանել է թերթի սեփականատերերից մեկը, հաջողության դեպքում գործողության մասին կհայտնեին «նույն գիշերը»։ Ասվում է նաև, որ ԱՄՆ զինվորականներն ապագայում կարող են նոր փորձ ձեռնարկել Շահլաիի դեմ։ ԱՄՆ վարչակազմը նրան մեղսակից է համարում ամերիկացիների և դաշնակիցների դեմ մի շարք գրոհների համար, այդ թվում 2007-ին` Իրաքում։ Հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանովի հասցված ավիահարվածի արդյունքում սպանվել է գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Պաշտոնական Թեհրանը վրեժ էր խոստացել ԱՄՆ-ին։ Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված էր հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Պենտագոնը հայտարարել էր, որ Իրանն արձակել է առնվազն 12 հրթիռ։ Ավելի ուշ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիթ Թահթ Ռավանչին հայտարարել էր, որ Իրանն ավարտել է վրեժը Սոլեյմանիի սպանության համար և ռազմական նոր գործողություններ չի ձեռնարկի, եթե ԱՄՆ-ն ագրեսիա չցուցաբերի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |