Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը խոսել են ֆինանսական անկախությունից![]() 11 հունվարի 2020 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Սասսեքսի դքսուհի Մեգան Մարքլը խոսել են արքայական ընտանիքի պարտականությունները չկատարելու որոշմումից հետո իրենց ֆինանսական անկախության մասին, հայտնում է ՌԲԿ-ն՝ Սասսեքսի դուքսերի կայքին հղումով: Ամուսիններն այլևս չեն դիմելու արքայական ընտանիքի ծախսերին հատկացվող սուվերեն դրամաշնորհին: Այն ձևավորվում է հողի և պետգույքից ստացված հարկային եկամուտների 15%-ից ու ծախսվում է թագավորական զույգի պաշտոնական ուղևորությունների, նրանց բնակության և անձնակազմի վրա: Արքայական ընտանիքի գործող օրենքներով արգելվում է աշխատել, բայց Մեգան Մարքլն ու արքայազնը մտադիր են հրաժարվել այդ պահանջը կատարելուց: Հունվարի 8-ին Սասսեքսի դուքսն ու դքսուհին հայտարարել էին արքայական ընտանիքի «ավագ» անդամների որոշ պարտականություններից հրաժարվելու մասին: Նրանք պատրաստվում են ապրել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, աշխատել ու ֆինանսապես անկախ լինել: Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը չի ողջունել զույգի այս որոշումը: Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |