Ուկրաինայի նախագահն Իրանից պահանջել է արդար հետաքննություն և փոխհատուցում![]() 11 հունվարի 2020 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Իրանը պետք է պատասխանատվության ենթարկի ուկրաինական Boeing 737-ի կործանման մեղավորներին, վերադարձնի զոհերի դիերն ու փոխհատուցում տրամադրի, Telegram-ի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին` արձագանքելով Իրանի կողմից պատահաբար ինքնաթիռի խոցման հայտարարությանը: «Առավոտը բարի չէր, բայց ճշմարտություն բերեց: Մինչ միջազգային հանձնաժողովի աշխատանքների ավարտը, Իրանն ընդունեց իր մեղքն ուկրաինական ինքնաթիռի կործանման մեջ: Բայց մենք պահանջում ենք մեղքի լիարժեք ընդունում»,- գրել է Զելենսկին: Նա հույս է հայտնել, որ հետաքննությունը հետագայում ևս կշարունակվի առանց արհեստական ձգձգումների և խոչընդոտների, իսկ 45 ուկրաինացի մասնագետ տվյալների լիարժեք հասանելիություն կունենա` ինքնաթիռի կործանման գործով արդարություն հաստատելու համար: Հունվարի 11-ին Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարել է, որ Թեհրանի մերձակայքում ուկրաինական ուղևորատար Boeing 737-ը պատահաբար խոցվել է «մարդկային սխալի» հետևանքով: Գլխավոր շտաբում նշել են, որ խոցել են ինքնաթիռը, քանի որ այն անցնում էր կարևոր ռազմական օբյեկտի մոտով։ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը Twitter-ում գրել է, որ ավիաաղետի հանգեցրել է «մարդկային սխալը՝ հրահրված ԱՄՆ արկածախնդրության պատճառով առաջացած ճգնաժամով»։ Հունվարի 8-ին Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական Boeing 737-ը կործանվել է: Ինքնաթիռում 176 մարդ էր եղել, բոլորը զոհվել են։ Հունվարի 9-ին սոցցանցերում տարածված լուսանկարների հիման վրա վարկած տարածվեց, որ այն կործանվել է «Տոր» ԶՀՀ հարվածից, որը մինչև հունվարի 11-ն Իրանը կտրականապես հերքում էր։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |