Չինաստանում մարդ է մահացել անհայտ վիրուսից![]() 11 հունվարի 2020 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի Ուխան քաղաքում 61-ամյա տղամարդ է մահացել թոքաբորբից, որը զարգացել է նախկինում անհայտ վիրուսի արդյունքում։ Ինչպես տեղեկացնում է ՌԲԿ-ն` Reuters-ին հղումով, քաղաքային բժշկական վարչությունում ասել են, թե տղամարդը նոր հիվանդության առաջին զոհն է։ Բժիշկները նշում են, որ առողջական խնդիրները նրա մոտ ի հայտ էին եկել դեռևս դեկտեմբերին, երբ նրա օրգանիզմում գտել էին նոր վիրուսը։ Բացի այդ, նա որովայնում ուռուցք ուներ և լյարդի քրոնիկ հիվանդություն։ Ընդհանուր առմամբ` անհայտ հիվանդությունը հայտնաբերվել է 41 մարդու մոտ։ 7-ի վիճակը ծանր է։ Ըստ վարկածներից մեկի` հիվանդության աղբյուրը ծովամթերքի տեղի շուկայում է եղել, ուր այցելել են բոլոր հիվանդները։ Հունվարի 3-ից հետո, սակայն, վարակի նոր դեպքեր չեն գրանցվել։ Մարդուց մարդուն փոխանցվելու դեպքեր ևս չեն արձանագրվել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս անհրաժեշտ չի համարում սահմանափակել միջազգային ուղևորություններն ու առևտուրը։ Իր հերթին, սահմանափակումներ է սահմանել Հոնկոնգը վարչական սահմանին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |