Նախկին փոխոստիկանապետ. Բալային համակարգի ներդրումը քաղաքականացնելն անթույլատրելի է11 հունվարի 2020 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Ճանապարհային երթևեկության կանոնակարգման համար բալային համակարգի ներդրման մասին օրենքն անվտանգային փաստաթուղթ է, այն քաղաքականացնելն անթույլատրել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը՝ հավելելով, որ պատկան մարմինները պետք է օրենքի մոնիթորինգ իրականացնեն՝ հասկանալու համար դրա թերություններն ու առավելությունները: «Օրենքի վերջնական տեքստում կան փոփոխություններ, որոնց իմաստը ես էլ չեմ հասկանում մինչև հիմա (ներողություն եմ խնդրում անհամեստութան համար), բայց եկեք չմոռանանք, որ օրենսդրական նոր լուծումների հիմնական նպատակը մեր քաղաքացիների կյանքի ու առողջութան պաշտպանությունն է: ՃՏՊ -ի կանխարգելման ոստիկանական մեթոդներն իրենց սպառել էին, տուգանքների բարձրացումն ու վարչարարութան խստացումը բերել էին նրան, որ վարորդը դարձել էր որս, ՃՈ էլ՝ արտաբյուջետային լևիաֆան»,- գրել է Քոչարյանը՝ նշելով, որ բալային համակարգի կանխարգելիչ պոտենցիալը շատ մեծ է ու օրենքի ընդունումը չպետք է համարվի բարեփոխման կուլմինացիա։ 2020-ի հունվարի 1-ից Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնակարգման նպատակով գործում է բալային համակարգը: Ըստ օրենքի՝ վարորդներին տրվում է 9 միավոր, երթևեկության կանոնների խախտման դեպքում, տուգանքներին զուգահեռ, հանվում են նաև միավորներ: Միավորները սպառելու դեպքում 6 ամսով կկասեցվելու է անձի վարորդական իրավունքը: Տրվող բալերը հնարավոր է վերականգնել լրացուցիչ տեսական քննություն հանձնելով: Կարդացեք նաև. Բալային համակարգ. Ոչ սթափ վիճակում ղեկին նստելու կամ 51-80 կմ/ժ-ով արագությունը գերազանցելու համար 4 միավոր կհանվի: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |