Վիեննայում տեղի են ունեցել Սպիտակի երկրաշարժի 20-ամյակին նվիրված միջոցառումներ24 նոյեմբերի 2008 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ուրսուլա Պլասնիկի եւ Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի հովանավորությամբ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Վիեննայում անցկացվել են «Հայկական օրեր» ընդհանուր խորագրով միջոցառումներ` ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի 20-ամյակի, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Բոլոր միջոցառումները տեղի են ունեցել «Ուրանիա» կենտրոնում, որը ստանձնել էր նաեւ հովանավորությունը: «Հայկական օրերի» առաջին երկու երեկոները կայացել են հոկտեմբերի 16-ին եւ 30-ին, որոնց ընթացքում համերգներով ելույթ են ունեցել հայ եւ ավստրիացի երաժիշտներ, ընթերցվել են զեկույցներ Հայաստանի եւ Գյումրիի մասին, ցուցադրվել են վավերագրական ֆիլմեր: Միջոցառումներին մասնակցել են Ավստրիայի պաշտոնական եւ հասարակական շրջանակների, դիվանագիտական կորպուսի, նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառումները բարեգործական բնույթ էին կրում, եւ հավաքված գումարը տրամադրվելու է հիվանդանոցին նոր բժշկական սարքավորումներ, դեղորայք առաքելու, ինչպես նաեւ հիվանդանոցի բժշկական անձնակազմին Ավստրիայում վերապատրաստելու համար: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ժամանակով ժամը 11.41-ին Ռիխտերի սանդղակով 10 բալ ուժգնությամբ ստորերկրյա ցնցումները, հիմնահատակ ավիրեցին Սպիտակ եւ Լենինական (այժմ Գյումրի) քաղաքները: Երկրաշարժից տուժեցին 21 քաղաքներ եւ շրջաններ, 350 գյուղ, որոնցից 60-ը ամբողջապես քանդվեցին: Զոհվեց շուրջ 25 հազար մարդ, մոտ 100 հազարը վիրավորվեցին, շատերը անդամալույծ դարձան, շուրջ 500 հազարը մնացին անօթեւան: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա |