Տավուշում ադրբեջանական դիպուկահարի կրակից վիրավոր կա![]() 11 հունվարի 2020 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական զինուժի դիպուկահար կրակից հայ զինծառայող է վիրավորվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Այսօր` ժամը 12:25 մոտակայքում, Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը»,- գրել է Հովհաննիսյանը։ Նա հավելել է, որ հետագա գործողությունների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: Հունվարի 7-ին Տավուշի հատվածում ադրբեջանական կողմը փորձել էր ինժեներական աշխատանքներ իրականացնել առաջնագծում։ Հայկական կողմը նախազգուշացնող կրակ էր բացել: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղոդրել էին, որ Հայաստանի զինված ուժերը «խախտել են հրադադարի ռեժիմը, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը զոհ ունի»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |