Հայաստանում Ա H1N1 գրիպից մարդ է մահացել![]() 11 հունվարի 2020 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին Հայաստանում գրիպից մահվան դեպք է գրանցվել։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը: Դեպքի համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդը բժշկական օգնության է դիմել ծայրահեղ ծանր վիճակում, շնչահեղձությամբ՝ հիվանդության 10-րդ օրը: Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում, դեռևս 2019-ի դեկտեմբերից, շրջանառվում են գրիպի Ա H1N1 և Բ տեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս): Հանրապետության բժշկական կազմակերպություններում, սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 668 հիվանդ (նախորդ տարվա համեմատ նվազում՝ 1,1 անգամ), որի 97,9%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները: Հիվանդների դիմելիության հիմնական բեռը բաժին է ընկել Երևանի մանկական ստացիոնարներին: Բոլոր հիվանդները ստանում են համապատասխան բուժում, ունեն լավացման դրական շարժ: Բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժվում է 31 հիվանդ (նախորդ տարվա 50-ի փոխարեն), որոնց մեծ մասը 0-5 տարեկան երեխաներ են։ Նաև ջերմային ռեժիմի սահմանված ցուցանիշների պահպանման դիտարկում է տարվում կրթական կազմակերպություններում։ Հունվարի 10-ի դրությամբ շեղումներ են գրանցվել 153 դպրոցում և 25 մանկապարտեզում: Անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով առողջապահության նախարարությունը շեղումների մասին օրական կտրվածքով տեղեկացվում է համապատասխան շահագրգիռ կառույցներին: Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը, ըստ ԱՆ-ի, պատվաստումն է։ Դրանք կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետպատվերի շրջանակում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |