Ցեղասպանության մասին Աքչամի գիրքը թարգմանվել է ֆրանսերեն11 հունվարի 2020 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում լույս է տեսել ԱՄՆ Մասաչուսսեթս նահանգի Քլարք համալսարանի դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամի՝ «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գրքի ֆրանսերեն տարբերակը։ Այդ կապակցությամբ պատմաբանը հարցարզույց է տվել ֆրանսիական La monde պարբերականին։ Նրա խոսքով` Հայոց ցեղասպանությունը հաճախ ժխտողները հիմնականում պնդում են, թե 1915-ին տեղի ունեցածն ապացուցող փաստաթղթեր չկան, հայտնում է Ermenihaber-ը։ «Սպանության հրամանները» ժխտում են բոլոր այդ պնդումները։ Գիրքը պատմում է հայերին սպանելու ուղիղ հրամանների եղելության մասին։ Թուրքիայում ժխտողականությունը խորն արմատներ ունի, անգամ պետական համակարգում։ Նշվում է` այս առումով այդ ժխտողականությունը կարելի է համեմատել Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին ռեժիմի խտրական գաղափարախոսության հետ։ Ժխտողականությունը հնարավոր է միայն հաղաթահարել քաղաքակապես։ Այդ ամենը պետք է դիտարկել այն մեծ պայքարի համատեքստում, որի նպատակն է Թուրքիայում հաստատել ժողովրդավարություն։ «Միայն իշխանափոխությունը կարող է փոխել Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությունը Հայոց ցեղասպանության հարցում։ Իմ եզրակացությունները կօգնեն նրանց, ովքեր պայքարում են, որ Թուրքիայում հաստատվի ժողովրդավարություն»,- ասել է Աքչամը։ Մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած որոշումը՝ Աքչամը ընդգծել է. «Դա պատմական որոշում էր։ Այն խորդանշեց, հին դարաշրջանի ավարտի և նոր դարաշրջանի մեկնարկի մասին։ Այստեղ ես տեսնում են ոչ միայն հայ, այլ նաև թուրք ժողովորդի բարոյական հաղթանակը»։ Թաներ Աքչամը թուրք պատմագիր, սոցիոլոգ և հեղինակ է։ Նա առաջին թուրք գիտնականներից մեկն է, որ ճանաչում և բացահայտորեն դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |