Լեռնային Ղարաբաղի խնդրին նվիրված համաժողով է տեղի ունեցել Ֆրանսիայում24 նոյեմբերի 2008 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին, Փարիզի հայաշատ արվարձաններից մեկի` Ալֆորվիլի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Միջազգային իրավունքի դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում» թեմայով համաժողով: Համաժողովը վարում էր Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը: Ալֆորվիլի քաղաքապետ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ռընե Ռուքեից բացի համաժողովին ներկա էին նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիացի պատգամավորներ, լրագրողներ, ֆրանսահայ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ալֆորվիլի քաղաքացիներ:Ալֆորվիլի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպված այս միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաեւ Լեռնային Ղարաբաղին նվիրված փաստագրական ֆիլմ: Միջոցառման վերջում Հովհաննես Գեւորգյանը ներկայացրեց Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության ջանքերով հրատարակած «Արցախ» վերնագիրը կրող գիրքը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |