Աբխազիայում նախագահի նոր ընտրություններ կանցկացվեն![]() 11 հունվարի 2020 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Աբխազիայի Գերագույն դատարանը որոշել է հանրապետության ղեկավարի նոր ընտրություններ անցկացնել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Այդպիսով չեղարկվել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որն ավելի վաղ ուժի մեջ էր թողել 2019-ի ամռանը տեղի ունեցած քվեարկության արդյունքները։ Հունվարի 10-ին հայտնի դարձավ, որ Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան բանակցություններ է սկսել ընդդիմության ներկայացուցիչների հետ քաղաքական ճգնաժամից ելք գտնելու նպատակով։ Աբխազիայում բողոքի դուրս եկած ցուցարարները դժգոհ են նրանից, թե ինչպես է դատարանում քննվում ընտրություններում պարտված ընդդիմադիր Ալխաս Կվիցինիայի գործը, 2019-ի նոյեմբերին Սուխումում տեղի ունեցած փոխհրաձգության հետաքննությունը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական անբավարար վիճակից և կոռուպցիայից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |