Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խախտումներ է գտել պաշտոնյաների հայտարարագրերում![]() 11 հունվարի 2020 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պաշտոնյաների հայտարարագրերում որոշ խախտումներ է գտել, «Հայկական ժամանակին» ասել է հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ հավելելով, որ խախտումների վերաբերյալ մանրամասներն ավելի ուշ հասանելի կլինեն: Անդրադառնալով հանձնաժողովի՝ պատգամավորների կողմից ընտրվելուն և օբյեկտիվ գործունեության շանսերին՝ Հարությունյանը նշել է, որ այս հարցի վերաբերյալ բոլոր շահարկումներն անհիմն են: «Խնդիրը, որպես այդպիսին, բարձրացվել է քաղաքական հնարավոր ազդեցության տեսանկյունից, դա վերաբերել է հանձնաժողովի ձևավորման սկզբունքին, բայց ֆունկցիոնալ անկախության տեսանկյունից առայժմ որևէ ողջամիտ փաստարկ ներկայացված չէ։ Մենք, որպես հանձաժողով, պատասխանատու ենք ֆունկցիոնալ անկախության համար, իսկ որպես անձեր և կոլեգիալ մարմին՝ կազմավորման հետ կապ չունենք»,- ասել է նա։ Անդրադառնալով պաշտոնյաների հայտարարագրերի վերանայմանը՝ նա նշել է, որ 2018-19-ին պաշտոնի ստանձնման և դադարեցման ժամանակ ներկայացրած եկամուտներն ուսումնասիրելու գործընթացն իրենց ամենօրյա աշխատանքի մասն է։ Հարությունյանը խոսքով նաև` զբաղված են նոր ձևանմուշի և դրա հիման վրա համապատասխան էլեկտրոնային բազայի ստեղծմամբ։ Դրանք պատրաստ կլինեն հունվարի վերջին, իսկ հայտարարատու պաշտոնյաները առնվազն երկու ամիս կունենան իրենց հայտարարագրերը ներկայացնելու համար։ Հաշվեքննիչ պալատի անդամի և Երևանի քաղաքապետի վերաբերյալ հարուցված վարույթներն էլ ուսումնասիրման փուլում են։ Դրա համար նախատեսված է 90-օրյա ժամկետ։ Հանձնաժողովականները դեռ պետք է համապատասխան պարզաբանումներ ստանան նրանցից, ուսումնասիրեն դրանք, հարցադրումներ անեն, ապա` գնահատական տան։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվել է 2019-ին նոյեմբերի 19-ին` Ազգային ժողովի որոշմամբ: Կառույցը մինչ դեկտեմբերի 19-ը գումարել է 4 նիստ և կայացրել 7 որոշում: Հարուցվել է նաև երկու վարույթ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |