Բաքվում հայերի ջարդերից 30 տարի է անցել. Դրանք շարունակվում էին 7 օր![]() 13 հունվարի 2020 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Ուղիղ 30 տարի առաջ՝ 1990-ի հունվարի 13-ին Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում սկսվեցին հայերի ջարդերը, որոնք շարունակվում էին 7 օր: Դրանց ընթացքում սպանվեց մոտ 400 հայ, մոտ 200-ն էլ վտարվեցին Ադրբեջանի մայրաքաղաքից: Բաքվում սպանված հայերի թիվը հնարավոր չէ հստակ որոշել, քանի որ կոտորածների վերաբերյալ գործի հետաքննություն չանցկացվեց: Բաքվում հայերի ջարդերը կազմակերպված էին՝ ջարդարարներն ունեցել են իրենց զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները: Հունվարի 13-ին` ժամը 17:00-ից հետո, մոտ 50-հազարանոց ամբոխը, որը հանրահավաքի էր դուրս եկել Բաքվի Լենինի հրապարակում, բաժանվելով խմբերի, սկսել է մեթոդաբար՝ անցնելով տուն առ տուն, «մաքրել» քաղաքը հայերից: Բաքվի կենտրոնական փողոցներից մեկը՝ Լենինի փողոցն արյամբ էր ողողված: Ադրբեջանի մայրաքաղաքում ապրող ռուսները սարսափով են հիշում իրենց հարևանների հետ հաշվեհարդարի տեսարանները: Ադրբեջանցիների ամբոխները նրանց գնդակահարել են, գցել պատշգամբներից, ողջակիզել և նույնսիկ անդամահատել: Այդ օրերին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի հաղորդագրությունում ասվում էր. «Խելագարված ամբոխները սպանեցին առնվազն 25 մարդու Բաքվի հայկական թաղամասում, որը խորհրդային հանրապետության մայրաքաղաք էր: «Մի խումբ խուլիգաններ հանցանքներ են կատարել»: Խաղաղ բնակիչների ջարդերն ու սպանությունները շարունակվեցին մինչև հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները: 1990-ի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ կոչ անելով Եվրոպայի ԱԳՆԽ-ին ու Խորհրդին պաշտպանել հայերին ԽՍՀՄ կառավարության առջև և պահանջում էր Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին անհապաղ օգնություն ցույցաբերել: Հունվարի 18-ին մի խումբ ամերիկացի սենատորներ նամակ հղեցին Միխայիլ Գորբաչովին, որտեղ Բաքվում հայերի ջարդերի վերաբերյալ մտահոգություն էին հայտնում ու կոչ անում միացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին: 1988-1990 թթ. Ադրբեջանում ազգային զտումների հետևանքով Ադրբեջանից բռնագաղթեց մոտ կես միլիոն հայ, մի մասը համալրեց Սփյուռքը, կեսից ավելին էլ մշտական բնակություն հաստատեց Հայաստանում: Մինչև 1990-ը միայն Բաքվում բնակվել է մոտ 300,000 հայ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |