ՀՀ ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին

ՀՀ ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները հունվարի 13-ի առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։

1990 թվականի իրադարձությունների զոհերի հիշատակը հարգել են նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

30 տարի առաջ՝ 1990-ի հունվարի 13-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեցին բնիկ հայ բնակչության զանգվածային ջարդերը։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ դրանց ընթացքում սպանվել է մոտ 400 հայ, ԽՍՀՄ իշխանություն, սակայն, միայն 25 զոհի մասին տվյալներ էր հրապարակել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---