ՖԻՖԱ-ի նախագահը ՀՖՖ նորանշանակ ղեկավարին Ցյուրիխ հանդիպման է հրավիրել13 հունվարի 2020 - 15:20 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանին և հրավիրել Ցյուրիխ` հանդիպման: Ինչպես հայտնում են ՀՖՖ-ից՝ Ինֆանտինոն շնորհավորանքներ է փոխանցել նաև ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նորընտիր անդամներին: «Ձեր գիտելիքները, կառավարման հմտություններն ու փորձը՝ որպես նախկին ՀՖՖ գլխավոր քարտուղար, անկասկած, կնպաստեն երկրում այս գեղեցիկ խաղի զարգացմանը: Միշտ կարող եք ապավինել իմ անձնական օգնությանն ու ՖԻՖԱ-ի աջակցությանը՝ իրագործելու այս նպատակը: ՖԻՖԱ-ի դռները միշտ բաց են Ձեր առջև ֆուտբոլի զարգացմանն ու կառավարմանն առնչվող ցանկացած հարցի քննարկման համար»,- ասվում է Ինֆանտինոյի ուղերձում: 2019-ի դեկտեմբերի 23-ին կայացել էր ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի ընտրությունը: Նախագահի պաշտոնում առաջադրվել էին 2 թեկնածու՝ փոխնախագահ Արմեն մելիքբեկյանը և «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը։ Մելիքբեկյանը հաղթել էր 13 ձայնով: Ավելի վաղ, Իտալիա-Հայաստան (9-1) խաղից հետո ՀՖՖ ղեկավարի պաշտոնից հրաժարական էր տվել ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը, ապա հրաժարական էր տվել նաև ՀՖՖ գործկոմը: Նրանք հեռացել էին՝ նշելով, որ ցանկանում են սկսել հայկական ֆուտբոլի առողջացման գործընթաց: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |