Հայաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը կոչ է արել Իրանին ակտիվ համագործակցել Կովկասի անվտանգության հարցերում24 նոյեմբերի 2008 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Իրանը 10 համաձայնագիր են ստորագրել պաշտպանական, քաղաքական եւ տնտեսական ոլորտներում: Այդ մասին Թեհրանում լրագրողներին է հայտարարել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ա.Բաղդասարյանը Իրանի պաշտոնական անձանց հետ անցած բանակցություններն անվանել է «արդյունավետ»: Իրանի իր գործընկեր Սաեդ Ջալիլիի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԽ ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանը հավանություն է տալիս Իրանի «քաղաքացիական ատոմային ծրագրին»: Անդրադառնալով Թեհրանի դիրքորոշմանը տարածաշրջանային խնդիրների հարցում` Ա.Բաղդասարյանը կոչ է արել Իրանին ակտիվ համագործակցել Կովկասի անվտանգության հարցերում: Իր հերթին Սաեդ Ջալիլին հայտարարել է, թե Իրանի հիմնական քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն գործուն աջակցություն ցուցաբերելուն եւ ճգնաժամերի կանխմանը: Ընդ որում նա հավելել է, որ այլ ուժերի միջամտությունը միայն կխորացնի ճգնաժամը, իսկ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն հենց այդ տարածաշրջանի երկրները: Նրա խոսքերով, Թեհրանն ու Երեւանը կապված են պատմական եւ բարեկամական կապերով, որոնք կարող են խորացվել ու զարգանալ, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում |