Քաղավիացիա. Դեպի Իտալիա Ryanair-ի առաջին չվերթը կարող է հետաձգվել13 հունվարի 2020 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին նախատեսված դեպի Իտալիա Ryanair ընկերության առաջին չվերթը կարող է հետաձգվել, ասել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Հունվարի 14-ից մեկնարկում են դեպի Հռոմ ու Միլան Ryanair-ի առաջին չվերթները: «Վաղվա հետ կապված փոքր խնդիր կարող է առաջանալ. Իտալիայում որոշել են գործադուլ անել կարգավարները, դա ազդելու է Ryanair-ի վրա»,- ասել է Ռևազյանը՝ հավելելով, որ օրվա ընթացքում ավելի պարզ կլինի, թե ինչ է լինելու, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»: Նրա խոսքով՝ սկզբում Հայաստանի չվերթներն առհասարակ չեղարկվել էին, ինչից հետո կապվել է Ryanair-ի ղեկավարության հետ, և հիմա չվերթները նախատեսված են, սակայն՝ ուշացումներով: Նա հավելել է, որ այստեղ չկա ո՛չ Ryanair-ի, ո՛չ էլ իրենց մեղավորությունը: Քաղավիացիայի կոմիտեի նախագահը նշել է նաև, որ առաջին իսկ նոր տեղեկատվությունը կհրապարակվի կայքում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |