Աբխազիայի հրաժարական տված նախագահը չի մասնակցի նոր ընտրություններին13 հունվարի 2020 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Աբխազիայի նախագահի պաշտոնից հրաժարված Ռաուլ Հաջիմբան չի մասնակցի մարտի 22-ին կայանալիք նախագահական նոր ընտրություններին, ասվում է փոխնախագահ Ասլան Բարցիցի հայտարարության մեջ: Հաջիմբան գլխավորում էր Աբխազիան 2014-ից. 2019-ի սեպտեմբերին նա վերընտրվել էր: «Դա չի նշանակում, որ նա ձեռքերը ծալած նստելու է՝ նա կմասնակցի քաղաքական գործընթացին, որ երկրում կայունություն լինի, օրինականություն»,- Բարցիցի խոսքերը մեջբերում է «Վեդոմոստին»: Աբխազիայի խորհրդարանն արդեն ընդունել է Հաջիմբայի հրաժարականը: Պաշտոնը կլքի նաև Բարցիցը: Կողմ է քվեարկել 34 ներկա պատգամավորներից 32-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Խորհրդարանը պաշտոնակատարի լիազորությունները փոխանցել է վարչապետ Վալերի Բգանբուին, ով նշել է, որ կառավարությունը Հաջիմբայի հրաժարականից հետո աշխատում է բնականոն ընթացքով: Կառավարության անդամները, որոնց աշխատանքն ընդհատվել էր ցուցարարների կողմից նախագահի նստավայրի գրոհից հետո, կվերադառնան աշխատանքի հունվարի 15-ից: Քաղաքական ճգնաժամն Աբխազիայում սկսվել է 2019-ի սեպտեմբերին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո, որին մասնակցել է 2 թեկնածու՝ Հաջիմբան և Ալխաս Կվիցինիան «Ամցարախա» կուսակցությունից: Հաջիմբան հաղթել է 1%-ի առավելությամբ՝ նա հավաքել էր 47,38%, իսկ մրցակիցը՝ 46,19%: Կվիցինիան չի ճանաչել ընտրությունների արդյունքներն ու վիճակել է դրանք: Դեռևս հայտնի չէ նոր ընտրություններին նրա մասնակցության մասին: Հունվարի 9-ին հարյուրավոր մարդիկ դուրս էին եկել հանրահավաքի Սուխումի կենտրոնում՝ նախագահի նստավայրի մոտ: Նրանք պահանջում էին նոր ընտրություններ և գրոհել էին շենքը: Նախագահի վարչակազմը գրոհը համարել էր հեղաշրջման փորձ: Ցուցարարները դժգոհ էին նրանից, թե ինչպես է դատարանում քննվում ընտրություններում պարտված ընդդիմադիր Ալխաս Կվիցինիայի գործը, 2019-ի նոյեմբերին Սուխումում փոխհրաձգության հետաքննությունը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական անբավարար վիճակից և կոռուպցիայից։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |