Արցախի ԱԳՆ. Ադրբեջանում հայերի հանդեպ հանցագործությունները պետմակարդակով են խրախուսվում![]() 13 հունվարի 2020 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Հայերի հանդեպ ատելության արմատավորումը և այդ հիմքով հանցագործությունների խրախուսումն Ադրբեջանում բարձրացվել են պետական քաղաքականության մակարդակի: Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապացությամբ այդ մասին հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը: Ուղերձում նշվում է, որ Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության խնդիրը հասել է այնպիսի ծավալների, որ դարձել է տարածաշրջանային կայունության և անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների հիմնական աղբյուրներից մեկը։ «Հայերի հանդեպ ատելության բազմամյա քարոզչության պատճառով ի հայտ եկած բացասական երևույթներն արամատախիլ անելու գործընթացում կարևոր քայլ կարող է դառնալ ադրբեջանական իշխանությունների կողմից պատասխանատվության ստանձնումը՝ հայկական բնակչության նկատմամբ իրականացված զանգվածային հանցագործությունների, այդ թվում՝ Բաքվի ջարդերի համար։ Դա ոչ միայն թույլ կտա առողջացնել իրավիճակն Ադրբեջանում, այլև հնարավորություն կտա նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման համար»,- ասված է Արցախի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։ ԱԳՆ-ն դատապարտում է ադրբեջանական իշխանությունների ցեղասպան գործողությունների շարունակական ժխտումը և դրանք իրականացնողների հերոսացումը, «ինչը դարձել է Բաքվի՝ քսենոֆոբիայի և հայատյացության քարոզչության քաղաքականության բաղկացուցիչ մասը»։ 30 տարի առաջ՝ 1990-ի հունվարի 13-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեցին բնիկ հայ բնակչության զանգվածային ջարդերը։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ դրանց ընթացքում սպանվել է մոտ 400 հայ, ԽՍՀՄ իշխանությունը, սակայն, միայն 25 զոհի մասին տվյալներ էր հրապարակել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |