Ոստիկանությունը միավորել է քրհետախուզության և 6-րդ վարչությունները. Համակարգային փոփոխութուն է![]() 13 հունվարի 2020 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության քրեական հետախուզության և Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչությունների միավորումը կառույցում համակարգային փոփոխության արդյունք է, PanARMENIAN.Net ին ասաց հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ այս միավորման բերած փոփոխությունների մասին խոսելը դեռ վաղ է: Գաբրիելյանը չնշեց, թե երկու վարչության միավորումից ոստիկանության համակարգում կրճատումներ եղել են, թե՝ ոչ. ասաց միայն, որ փոփոխություններն ընթացքի մեջ են: «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ համակարգային փոփոխություն է եղել, ձևավորվել է նոր կառույց»,- ասաց Գաբրիելյանը: Ավելի վաղ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով՝ նշված գլխավոր վարչությունները վերամիավորվել էին՝ դառնալով կառույցի քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: Դրա ղեկավար է նշանակվել գնդապետ Արտակ Կարապետյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |