ՊԵԿ. Շոու բիզնեսը մշակույթի մակարդակի է հասցնում հարկեր վճարելը![]() 13 հունվարի 2020 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում շոու բիզնեսի ներկայացուցիչներն արդեն մշակույթի մակարդակի են հասցնում հարկերի վճարումը, ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Ըստ Pastinfo.am-ի՝ նա նշել է, որ այդ մշակույթի ձևավորմանն էր նվիրված նաև Ամանորին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված շոուներից մեկը: «Բազմաթիվ առիթներ ենք ունեցել՝ ասելու, որ մեր շոու բիզնեսի ներկայացուցիչների օժանդակության կարիքն ենք ունեցել, որպեսզի հարկերի վճարման մշակույթ ստեղծենք: Նույնիսկ ամանորին Առաջին ալիքով հեռարձակված շոուներից մեկը, որոշ չափով, նվիրված էր հարկ վճարման մշակույթի կայացմանը: Այո, մեր շոու բիզնեսի ներկայացուցիչները շատ են օգնում և արդեն մշակույթի մակարդակի են հասցնում հարկեր վճարելը»,- ասել է ՊԵԿ ղեկավարը: Անանյանը ձեռնպահ է մնացել հարուցված քրգործերի մասով մեկնաբանություններից՝ նշելով, որ չի ցանակնում միջամտել նախաքննությանը: ՊԵԿ ղեկավարի խոսքով՝ ազգաբնակչության մոտ հարկեր վճարելու նկատմամբ հետաքրքրություն է առաջացել: «Մարդիկ, եթե տարիներ շարունակ չեն էլ մտածել, որ հարկ վճարելը անհրաժեշտություն է և, սահմանադրական առումով, անձի իրավական պարտականություն, արդեն հետաքրքրվում են իրենց սահմանադրական իրավունքների կատարմամաբ»,- եզրափակել է նա: 2019-ին ՊԵԿ-ը հայտարարել էր, որ շոու բիզնեսի ներկայացուցիչները ևս պետք է հարկեր վճարեն: Այս որոշումը շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների համար դժգոհության առիթ էր դարձել: 2019-ի դեկտեմբերին ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը նշել էր, որ որոշ ներկայացուցիչների նկատմամբ հարուցվել են քրգործեր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |