Հրաչյա Հակոբյան. Վանեցյանի պաշտոնանկության պատճառը հեղաշրջման փորձն էր13 հունվարի 2020 - 18:48 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ հղում անելով «Հայկական ժամանակ» օրաթերթի հոդվածին, հայտնում է Factor.am-ը: Հակոբյանի խոսքով՝ Վանեցյանի պաշտոնանկության պատճառներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի՝ մասնավորապես կնոջ և դստեր մասին կեղծ տեղեկություններ տարածելն է եղել: Նրա խոսքով՝ կան կասկածներ, որ Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում վարչապետի ընտանիքի մասին տեղեկությունների հավաքագրում եղել է, բայց դեռ պետք է պարզվի, թե երբ է սկսվել այդ արշավը: «Պաշտոնանկության պատճառը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ այն, որ պատրաստվում էին պետական հեղաշրջում անել, նաև այլ սուտ ինֆորմացիա տարածելով: Պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը»,- ասել է նա: Հարցին, թե գիտեին իշխանությունները, որ պետական հեղաշրջման փորձ է նախապատրաստվում՝ Հակոբյանը նշել է, որ ինքը տեղյակ չէ, պարզապես հղում է անում այդ մասին հրապարակված հոդվածին: Հունվարի 12-ին «Հայկական ժամանակը» հոդված էր հրապարակել, որտեղ նշվում էր, թե Վանեցյանը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի հետ միասին Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես՝ կնոջ Աննա Հակոբյանի և դստեր Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավ է իրականացրել: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |