«Օսկարի» հավակնորդները հայտնի են. «Ջոկերն» ու «Իռլանդացին» կմրցեն լավագույն ֆիլմի կոչման համար14 հունվարի 2020 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության 2020-ի հավակնորդների ցանկը: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում կմրցեն «Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի», «Իռլանդացին», «Ջոջո նապաստակը», «Ջոկերը», «Փոքրիկ կանայք», «1917», «Մի անգամ… Հոլիվուդում» և «Պարազիտները»: Լավագույն ռեժիսորի տիտղոսին արժանանալու համար կպայքարեն Մարտին Սկորսեզեն («Իռլանդացին» ֆիլմի համար), Թոդ Ֆիլիպսը («Ջոկեր» ֆիլմի համար), Սեմ Մենդեսը («1917» ֆիլմի համար), Քվենտին Տարանտինոն («Մի անգամ…. Հոլիվուդում» ֆիլմի համար) և Պոն Չժուն Հոն («Պարազիտներ» ֆիլմի համար): Լավագույն դերասանի տիտղոսին արժանանալու համար նոմինացված են Անտոնիո Բանդերասը («Ցավ և փառք»), Լեոնարդո դի Կապրիոն («Մի անգամ… Հոլիվուդում), Հոակին Ֆենիքսը («Ջոկեր»), Ադամ Դրայվերը («Ամուսնական պատմություն»), Ջոնաթան Փրայսը («Երկու պապերը»): Լավագույն դերասանուհու տիտղոսին կարող են արժանանալ Սինտրա Էրիվոն («Հարրիեթ»), Սկառլեթ Յոհանսոնը («Ամուսնական պատմություն»), Սիրշա Ռոնանը («Փոքրիկ կանայք»), Շարլիզ Թերոնը («Սկանդալ») և Ռենե Զելվեգերը («Ջուդի»): Ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխությունը 2020-ին կկայանա փետրվարի 9-ին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |