Թուրքական բանակում ապրիլի 24-ին հայ զինվորին սպանողն ազատազրկվել է 17 տարով![]() 14 հունվարի 2020 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ժամկետային զինծառայության ժամանակ 2011-ի ապրիլի 24-ին սպանված հայազգի Սևակ Բալըքչըի գործով դատարանը նոր որոշում է կայացրել: Նրա ծառայակից Քըվանչ Աղաօղլուն դիտավորյալ սպանության մեղադրանքով դատապարտվել է 16 տարի 8 ամիս ազատազրկման: Ըստ Ermenihaber-ի՝ նրան կալանավորել են դատական նիստի ժամանակ: Սևակ Բալըքչըի դատական գործը կրկին քննության էր դրվել 2018-ին: Բալըքչըն սպանվել էր Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին՝ Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանում թուրք զինվորի արձակած գնդակից: 2013-ին դատարանի որոշմամբ Աղաօղլուի արաքը որակվել էր ոչ թե դիտավորյալ, այլ՝ զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով կատարված սպանություն: Նա, այդպիսով, դատապարտվել էր 4.5 տարվա ազատազրկման: Սակայն Բալըքչըի ընտանիքը բողոքարկել էր վերոնշյալ որոշումը: Արդյունքում Վերաքննիչը բավարարել է բողոքարկման հայցը: Քանի որ Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո վերացվեցին բոլոր ռազմական դատարանները, Սևակի գործը հանձնվեց քաղաքացիական դատարանի վարույթ: Սևակ Բալըքչըի ծնողները համոզված են՝ իրենց որդին սպանվել է ազգային թշնամանքի հողի վրա: Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |