Սթիվեն Զաիլյանն Օսկարի է առաջադրվել «Իռլանդացին» ֆիլմի համար14 հունվարի 2020 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ հայտնի սցենարիստ Սթիվեն Զաիլյանն առաջադրվել է «Օսկարի»՝ «Իռլանդացին» (The Irishman) ֆիլմի համար «Ադապտացված լավագույն սցենար» անվանակարգում: Ֆիլմն առաջադրված է «Օսկարի» 10 անվանակարգում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր»: Զաիլյանի հետ նույն անվանակարգում առաջադրված են նաև «Ջոկերի» սցենարիստներ Թոդ Ֆիլիպսի և Սքոթ Սիլվերի հետ: Ամերիկյան կինոակադեմիայի 92-րդ ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունները հրապարակվել են հունվարի 13-ին: Այս տարի «Օսկարը» կկայանա փետրվարի 9-ին: Զաիլյանն օսկարակիր սցենարիստ է: Նա «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և BAFTA մրցանակի է արժանացել «Շինդլերի ցուցակը» ֆիլմի համար 1993-ին, ինչպես նաև առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին «Նյու Յորքի ավազակախմբերը», «Արթնացածը» և «Գնդակը» ֆիլմերի համար: Նյութեր թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |