ՀՀ-ում փետրվարին Սերբիայի դեսպանություն կբացվի14 հունվարի 2020 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի վերջին Հայաստանում Սերբիայի դեսպանություն կբացվի: Այդ մասին այդ երկրի վարչապետ Անա Բռնաբիչը հայտնել է աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանին: Ընդգծելով վերջին շրջանի արդյունավետ հանդիպումներն ու քննարկումները՝ զրուցակիցներն անդրադարձել են ձեռք բերված մյուս համաձայնությունների իրականացմանը։ Նրանք ընդգծել են, որ հայ-սերբական հարաբերությունները քայլ առ քայլ առաջընթաց են գրանցում. ՀՀ քաղաքացիների համար արդեն գործում է առանց վիզայի ռեժիմ, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախագահի՝ Սերբիա պաշտոնական այցի ընթացքում: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել նաև սերբական Նովի Սադ քաղաքում ամեն տարի անցկացվող երաժշտական EXIT փառատոնին զուգահեռ՝ հայկական «Սևան ստարտափի» անցկացումը: Հայաստանի նախագահը և Սերբիայի վարչապետն անդրադարձել են երկկողմ գործակցության համար հեռանկարային ուղղություններին: Նշելով, որ թե Հայաստանի, և թե Սերբիայի համար շատ կարևոր են բնապահպանական խնդիրներն ու կանաչ տեխնոլոգիաները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այս ոլորտում ևս երկու երկիրը կարող են փոխշահավետ գործակցել: Կողմերն խոսել են նաև ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում գործակցության հնարավորություններից: 2019-ի աշաննը Սերբիայի կառավարությունը չեղարկել է մուտքի վիզան Հայաստանի քաղաքացիների համար: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |