Իրանում ինքնաթիռի կործանման գործով ձերբակալվածներ կան![]() 14 հունվարի 2020 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Իրանում կործանված ուկրաինական Boeing 737-ի գործով ձերբակալվածներ կան, հայտարարել է երկրի դատական իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էսմաիլին: Առավել մանրամասն տեղեկություններ առայժմ նա չի հրապարակվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հարյուրավոր քաղաքացիներ Իրանի մայրաքաղաք Թեհրանում դուրս էին եկել փողոց՝ պահանջելով պատժել բոինգի կործանման մեղավորներին: Հունվարի 8-ին Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական Boeing 737-ը կործանվել էր, զոհվել էր 176 մարդ։ Հունվարի 9-ին սոցցանցերում տարածված լուսանկարների հիման վրա վարկած տարածվեց, որ այն կործանվել է «Տոր» ԶՀՀ հարվածից, որն Իրանը կտրականապես հերքում էր։ Արդեն ամսի 11-ին, սակայն, Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ ինքնաթիռը խոցվել է մարդկային սխալի հետևանքով: Ավելի ուշ ԻՀՊԿ-ն իր վրա վերցրեց ավիավթարի ամբողջ պատասխանատվությունը՝ նշելով, որ ուկրաինական ինքնաթիռի խոցումը Իսլամական հեղափոխության պահապաններրի կորպուսի սխալն է, նրանք կարծել են, թե ինքնաթիռը թևավոր հրթիռ է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |