Հունվարի 15-ից եղանակը 6-8 աստիճանով կտաքանա

Հունվարի 15-ից եղանակը 6-8 աստիճանով կտաքանա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում՝ hունվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 17-19-ը՝ առանձին շրջաններում, ձյուն կտեղա:

Ջերմաստիճանն ամսի 15-18-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Հունվարի 18-19-ին Սյունիքում և Արցախում մինչև +10 աստիճան կգրանցվի, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում՝ hունվարի 14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-19-ը հնարավոր է թույլ ձյուն: Մայրաքաղաքում գիշերային ժամերին -2 աստիճան կգրանցվի, իսկ ցերեկը՝ մոտ +6:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---