Հայկական լավաշի մասին գիրքը՝ The National Post-ի շաբաթվա խոհարարական գիրք![]() 14 հունվարի 2020 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Գրող Քեյթ Լիհիի, լուսանկարիչ Ջոն Լիի և շեֆ խոհարար Արա Զադայի «Լավաշ. Հաց, որ 1000 ճաշատեսակի սկիզբ դարձավ, ինչպես նաև աղցաններ, ռագու և այլ բաղադրատոմսեր Հայաստանից» խոհարարական գիրքը The National Post հրատարակությունը ճանաչել է շաբաթվա լավագույն գիրք: Դրանում ներկայացված է Հայաստանի և Արցախի խոհանոցը` նախուտեստներից մինչև աղանդեր, մեծ ուշադրություն է դարձված հատկապես լավաշին, որը գրանցված է ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգությունների ցանկում: Նշվում է, որ լավաշը պատրաստվել է Օսմանյան կայսրության գյուղերում՝ Ցեղասպանությունից առաջ, ինչպես նաև Արևմտյան Հայաստանում: «ԽՍՀՄ ժամանակաշրջանում ամեն ինչ արվել է, որ հայերը ռուսական հաց օգտագործեն, բայց ոչ ոք չի դադարել լավաշ թխել»,- ասվում է գրքում: 2014-ի նոյեմբերի 26-ին որոշվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառել նաև Հայաստանի ներկայացրած «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |