Միրզոյան. Հրայր Թովմասյանին ՍԴ-ից հեռացնելն իշխանության գերնպատակը չէ![]() 14 հունվարի 2020 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Իշխանությունը գերնպատակ չունի Հրայր Թովմասյանին հեռացնելու Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, բայց ՍԴ-ի շուրջ ճգնաժամը շարունակվում է: Այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, փոխանցում է Aysor.am-ը: Միրզոյանի խոսքով՝ նա ծանոթ չէ Թովմասյանի այն հայտարարությանը, թե իրեն զգուշացրել են, որ եթե հրաժարական չտա, ապա մեղադրանք կառաջադրեն։ «Հրայր Թովմասյանի կամ որևէ այլ անձի երբևէ կատարած կամ մեղսագրվող հանցագործությունը կապ չունի այս պահին կամ նախկինում ունեցած որևէ պաշտոնի հետ, այն առումով, որ որևէ զբաղեցրած պաշտոն չի ենթադրում, որ հիմա մենք ինչ-որ գործողություններ ենք անում, այսինքն՝ քաղաքական հետապնդումների մասին որևէ խոսք լինել չի կարող», - ասել Արարատ Միրզոյանը: Դիտարկմանը, թե մամուլում խոսվում է, որ իշխանությունը Սահմանադրական դատարանի դատավորների արտամուսնական կյանքի մասին տեղեկություններ է հավաքում, ԱԺ նախագահն ասել է՝ մտացածին տեղեկություններ մեկնաբանելու ժամանակ չունի: 2019-ի սեպտեմբերին ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու գործընթաց սկսեց: ԱԺ-ն կողմ քվեարկեց Թովմասյանի լիազորությունների կասեցման հարցը ՍԴ ուղարկելուն, ՍԴ-ն, սակայն, այս նախաձեռնությունը մերժեց: Դեկտեմբերի 27-ին հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց Հրայր Թովմասյանին ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |