Նախարար. Ապահովագրության իրավունքից չօգտված տնտեսությունները փոխհատուցում չեն ստանա![]() 14 հունվարի 2020 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն աջակցելու է մարզերում գյուղտնտեսությունների ապահովագրության ծրագրին՝ փոխհատուցելով ապահովագրված տնտեսությունների վնասները: Այս մասին, Factor.am-ի փոխանցմամբ, ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ՝ հավելելով, որ ապահովագրվելու իրենց իրավունքից չօգտվող տնտեսությունների համար վնասի փոխհատուցում չի լինի : Նախարարը նշել է, որ գործադիրն աջակցում է բոլոր ապահովագրվողներին՝ նրանց հետ միասին վճարելով նույն չափի ապահովագրավճար: Խաչատրյանի խոսքով` եթե ֆերմերային տնտեսությունը 2 ռիսկից էլ ապահովագրվել է, ապա Կառավարության աջակցության չափը դառնում է 60%: Նախարարը հիշեցրել է, որ ապահովագրվող ռիսկերն են ցրտահարությունը և կարկուտը, իսկ երրրոդ ռիսկը՝ հրդեհից ապահովագրություն, ըստ էության, անվճար է առաջարկվում, եթե օգտվում են նախորդ 2-ից: «Ուզում եմ գյուղացիական տնտեսություններին խրախուսել, որ դիմեն առաջիկա ամսվա ընթացքում ապահովագրման համար։ Ունենք արդեն 100 դիմումներ»,- ասել է նախարարը՝ հույս հայտնելով, որ դիմողները կավելանան: Գյուղտնտեսությունների ապահովագրության ծրագիրը մեկնարկել է 2019-ից ։ Դրանով նախատեսվում է 6 մարզում՝ Արագածոտնում, Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում, Կոտայքում և Տավուշում երկու մշակաբույսերի՝ խաղողի և ծիրանի 3 ռիսկից ապահովագրմանը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |