Փաստաբան. Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք![]() 14 հունվարի 2020 - 14:24 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը ծանր է: Այդ մասին, ըստ Aysor.am-ի, ասել է Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: «Վիճակը ծանր է, բազմիցս էր պաշտպանական խումբը բարձրաձայնել, որ Հայաստանի պայմաններում հնարավոր չէ անձի բուժումն ինտենսիվ իրականացնել, սակայն անտեսվում էր։ Ավելին, բազմիցս դիմել ենք խափանման միջոց կալանքը փոխելու, քանի որ արգելք էր հանդիսանում առողջության հետ կապված, նորից անհիմն մերժել են», - ասել է Բաղդասարյանը։ Փաստաբանի խոսքով՝ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում. «Փորձում են մարդուն հետ բերել, որ չմահանա»։ Նա նաև նշել է, որ պաշտպանական կողմը երկու օրից հայտարարություն կանի։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |