Ryanair-ի Միլան-Երևան չվերթի ժամանման ժամը փոխվել է

Ryanair-ի Միլան-Երևան չվերթի ժամանման ժամը փոխվել է

PanARMENIAN.Net - Ryanair բյուջետային ավիաընկերության Միլան-Երևաներթուղով թռիչք իրականացնող օդանավը հունվարի 14-ին վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում ժամը 15:30-ին, հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Ավելի վաղ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն տեղեկացրել էր, որ հունվարի 14-ին նախատեսված Ryanair-ի առաջին թռիչքները դեպի «Զվարթնոց» Հռոմից և Միլանից կիրականացվեն ուշացումներով:

Բանն այն է, որ Իտալիայի Օդային երթևեկության կառավարման որոշ արհմիությունների հունվարի 14-ին գործադուլ են հայտարարվել ՝ չորս ժամ տևողությամբ, ինչն էլ թռիչքների ուշացումների պատճառ է դարձել:

Հռոմ – Երևան FR4454 չվերթը Հռոմի օդանավակայանից կմեկնի Հռոմի ժամանակով ժամը 17:00-ին:

Երևան - Հռոմ FR4455 չվերթը «Զվարթնոցից» կմեկնի հունվարի 15-ին՝ տեղական ժամանակով 00:20-ին:

Քաղավիացիայի կոմիտեն ուղևորներին հորդորում է հետևել Ryanair-ի հաղորդագրություններին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---