Մահացած եզդի զինվորի գործը տեղափոխվել է Հատուկ կարևորության գործերի վարչություն

Մահացած եզդի զինվորի գործը տեղափոխվել է Հատուկ կարևորության գործերի վարչություն

PanARMENIAN.Net - Մահացած եզդի զինծառայող Արթուր Աջամյանի գործը տեղափոխվել է Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով վարչություն, ասել է իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը:

«Կարծում եմ՝ դա տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով։ Գործը տեղափոխվել է այնտեղ՝ ուսումնասիրության համար»,- փաստաբանի խոսքերը մեջբերում է Factor.am-ը:

2019 թվականի դեկտեմբերի 2-ին Արթուր Աջամյանը մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։ Նրա հարազատները դեկտեմբերի 26-ին բողոքի ակցիա էին արել՝ պահանջելով պատշաճ քննել գործը։ Այդ օրը վարչապետը հանդիպել էր զինվորի հարազատների հետ և խոստացել ամեն ինչ անել, որ քննությունն օբյեկտիվ տարվի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---