Փայլան. Չնայած հայ զինվորի սպանության գործով դատավճռին՝ Թուրքիայում ատելության մթնոլորտը պահպանվում է14 հունվարի 2020 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է այդ երկրի զինված ուժերում պարտադիր ժամկետային զինծառայության ժամանակ սպանված ազգությամբ հայ Սևակ Բալըքչըի գործով դատարանի նոր որոշմանը: Նրա խոսքով՝ չնայած թուրքական դատարանի կայացրած որոշմանը, երկրում, այնուամենայնիվ, դեռ շարունակվում է պահպանվել ատելության մթնոլորտը: Բալըքչըն սպանվել էր 2011-ի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանում թուրք զինվոր Քըվանչ Աղաօղլուի արձակած գնդակից: «Սևակ Բալըքչըն սպանվել է 9 տարի առաջ ապրիլի 24-ին, որը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այդ օրը նրա սպանությունը մեծացրել էր ատելության հողի վրա կատարված հանցագործության կասկածները: Վերջապես 9 տարի անց դատարանի կողմից հաստատվեց, որ Սևակը սպանվել է դիտավորությամբ և ամբաստանյալը դատապարտվեց 16 տարի 8 ամիս ազատազրկման»,-ասել է մեջլիսի հայազգի պատգամավորը, հայտնում է Ermenihaber-ը: Նրա խոսքով` վերջապես Թուրքիայում ականատես եղան նրան, որ դատարանը հայերի դեմ ատելության հողի վրա հանցագործություն կատարած անձին պատժեց ազատազրկմամբ: Փայլանը նշել է նաև, որ Թուրքիայում դեռ չկա այնպիսի միջավայր, որի շնորհիվ ատելության հողի վրա կատարվող նոր հանցագործություններ կարվեն: «Ուստի անհրաժեշտ է, որ Թուրքիայի օրակարգում ատելության հողի վրա կատարված հանցագործությունները վերացնելու համար քաղաքական նախաձեռնություններ կյանքի կոչվեն: Պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որ ոչ մեկն այդ հանցագործությունների թիրախում չհայտնվի»,- ընդգծել է նա: Պատգամավորը հուսով է, որ վերոնշյալ որոշումը նախադեպ կդառնա մյուս հանցագործությունների վերաբերյալ դատական գործերում: «13 տարի է, ինչ շարունակվում է Հրանտ Դինքի դատական գործը: Այս շաբաթ շարունակելու ենք Հրանտ Դինքի համար պայքարը»,- եզրափակել է Փայլանը: 2013-ին դատարանի որոշմամբ Աղաօղլուի արաքը որակվել էր ոչ թե դիտավորյալ, այլ՝ զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով կատարված սպանություն: Նա, այդպիսով, ազատազրկվել էր 4.5 տարով, բայց Բալըքչըի ընտանիքը բողոքարկել էր որոշումը: Արդյունքում Վերաքննիչը բավարարել էր բողոքարկման հայցը: Սևակ Բալըքչըի դատական գործը բողոքարկվել և կրկին քննության էր դրվել 2018թ.: Նոր դատավճռի արդյունքում մեղադրյալ Աղաօղլուին կալանավորել են հենց դատական նիստի ժամանակ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |