Գագիկ Խաչատրյանի կալանավորումը երկարաձգելու որոշումը բողոքարկվել է

Գագիկ Խաչատրյանի կալանավորումը երկարաձգելու որոշումը բողոքարկվել է

PanARMENIAN.Net - Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորումը երկարաձգելու որոշումը բողոքարկվել է:

Ըստ «Փաստինֆոյի»՝ փաստաբանական խումբը Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգելու որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։

Խաչատրյանը մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Գագիկ Խաչատրյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել Քրեական օրենսգրքի 38- 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---