Մարիաննա Մխիթարյանը՝ Ստանիսլավսկու անվ. դրամատիկական թատրոնի տնօրեն14 հունվարի 2020 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն է ընտրվել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, Մարիաննա Մխիթարյանը: Ըստ թատրոնի մամուլի ծառայությունը՝ Մխիթարյանը 6 ամիս է, ինչ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Մարիաննա Մխիթարյանը 1986-1992թթ. սովորել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում (Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոց): Ուսանողական տարիներին աշխատել է Հանրային հեռուստատեսությունում՝ որպես ռեժիսորի օգնական, Երևանի Էքսպերիմենտալ թատրոնում՝ որպես ռեժիսոր և դերասանուհի: 1992-ից մինչև օրս նա աշխատում է Սունդուկյանի անվ. թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է ավելի քան 40 դեր: 2008-ից նա «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրենն է: 2006-ին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերակատար» անվանակարգում (Ռոզալիա` Շիրվանզադեի «Պատվի համար»): 2016-ին արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալին, 2017-ին՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |