Հայ աշակերտները Ղազախստանի միջազգային օլիմպիադայում 18 մեդալ են նվաճել

Հայ աշակերտները Ղազախստանի միջազգային օլիմպիադայում 18 մեդալ են նվաճել

PanARMENIAN.Net - Հայ աշակերտները Ղազախստանում միջազգային օլիմպիադայում 18 մեդալ են նվաճել մաթեմատիկա , ինֆորմատիկա և ֆիզիկա առարկաներից: Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի խոսքով՝ նրանք Երևանի ֆիզմաթ դպրոցի և «Քվանտ» վարժարանի աշակերտներն են:

Ոսկե մեդալն ինֆորմատիկայից ստացել է «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Ալեքս Աբելյանը։

Արծաթե մեդալների են արժանացել Ռուբեն Համբարձումյանը, Լորետա Արզումանյանը, Կարեն Բաղդասարյանը,Եվա Հունանյանը, Կարեն Մոսոյանը, Սամվել Անդրեասյանը, Էմիլ Կոստանյանը:

Բրոնզե մեդալներ են նվաճել Տիգրան Չթչյանը, Վաչագան Դիլանյանը, Էլեն Պետիկյանը, Էրիկ Բաբասյանը, Վահրամ Ասատրյանը, Դավիթ Կիրակոսյանը, Դավիթ Գյուլամիրյանը, Նորայր Գևորգյանը, Դավիթ Մարգարյանը և Ռոբերտ Քոչարյանը:

Գոգյանը հավելել է, որ առաջին անգամ թիմերի կազմում ընդգրկվել է 3 աղջիկ:

16-րդ միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադան անցկացվել է հունվարի 8-14 Ղազախստանի Ալմաթի քաղաքում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---