ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՄԻ ԽՈՒՄԲ ՀԱՅԵՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ-ում Հայաստանի նախկին Արտակարգ եւ Լիազոր դեսպան Սուրեն Սահակյանին Բարեկամության շքանշանով պարգեւատրելու մասին: Այդ մասին ասվում է ՌԴ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Պարգեւը հանձնվել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամության եւ համագործակցության ամրապնդման եւ զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Մեկ այլ հրամանագրով Վ. Պուտինը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի» շքանշանով է պարգեւատրել ՌԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի բաժնի վարիչ, ակադեմիկոս Լեւ Փիրուզյանին 65-ամյակի կապակցությամբ:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---